Գերմանիան հուլիսի 9-ից սկսել իր զորքերի դուրսբերումը Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայից, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի ուժերը, որոնք ռազմական գործողություններ են իրականացնում ԻՊ-ի դեմ: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարության մամլո քարտուղարը: 
Պետք է նշեմ, որ դեռևս անցած ամիս Գերմանիայի խորհրդարանի կողմից հաստատվեց Գերմանիայի ռազմաուժերի դուրսբերման հարցը Թուրքիայի Ադանա նահագում տեղակայված Ինջիրլիքի ռազմաբազայից: ՆԱՏՕ-ի շատ կարևոր անդամ Գերմանիայի այս քայլը գալիս է ապացուցելու, որ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները գտնվում են խորը ճգնաժամի մեջ:
Հուլիսի 9-ին գերմանական ռազմական ինքնաթիռները վերջին անգամ վառելանյութով լիցքավորվել և ռազմաբազայից ուղղություն են վերցրել Հորդանանի նոր օդանավակայան, որտեղ հոկտեմբերին պետք է տեղակայվեին ՆԱՏՕ-ի ուժերը: Թուրքիայի տարածքից ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ԻՊ-ի դեմ պայքարից փաստացի դուրս է գալիս Գերմանիան:
Նշեմ, որ Թուրքիան չէր թույլատրել գերմանացի օրենսդիրներին այցելել Ինջիրլիքի ռազմաբազա՝ պատճառաբանելով, որ Գերմանիան Թուրքիային չի տրամադրել MS ցանկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել