Ռուսի աասած` как не крути, մեծ խաղին մասնակցելու համար պոզիտիվ առաջարկ պետք է ունենաս: Սովետներն ունեին, լավից վատից սոցիալիզմ էին առաջ բրթում, էսօրվա Ռուսաստանը չունի և առաջիկայում չի էլ նշմարվում, որ կունենա: Միայն ամերիկացիներն ունեն պոզիտիվ առաջարկ` մարդու իրավունքների և ժողովրդավարության տեսքով: Մի քիչ դժվար է պատկերացնել, թե Չինաստանն ի՞նչ կառաջարկի, հատկապես որ պատմականորեն չինացիները Հեռավոր Արևելքում հեգեմոնիայի հավակնություններից այն կողմ չեն անցել: Բայց, եթե համաշխարհային տնտեսության նժարը թեքվում է դեպի Հեռավոր Արևելք, այլ կերպ ասած` տնտեսական իրողություններ են փոխվում, ապա չի բացառվում, որ ինչ-որ բան մտածեն ու առաջարկեն: Ամեն դեպքում, Pax Americana-ն առաջիկա 15-20 տարիներին այլընտրանք չունի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել