Այս փորձագիտական մոտեցման կողմնակիցները գտնում են, որ վերջին շրջանում Իսրայելի մերձավորարևելյան ռազմավարության նախկին գերակայությունները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։
Այս համատեքստում բավական հետաքրքիր էր Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի միջև ռազմավարական երկխոսության հաստատման իրողությունը, ինչի արդյունքում կողմերը սերտորեն սկսել են համագործակցել ինչպես տնտեսական-էներգետիկ, այնպես էլ ռազմական, կիբերանվտանգության, գիտակրթական ոլորտներում։ Եռակողմ այս նոր 'առանցքը', հաշվի առնելով Թուրքիայի և Իսրայելի միջև ռազմավարական համագործակցության վաղեմի բարձր մակարդակը, մինչև վերջերս կարող էր համարվել թերևս ուտոպիայի ժանրից։ Իսրայելի, Հունաստանի և Կիպրոսի ղեկավարությունները պայմանավորվածություն են ձեռքբերել նաև սփյուռքի համայնքների միջև երկխոսության հաստատման հարցերի շուրջ։
Թուրքիայի թուլացման իսրայելական ռազմավարությունում կարևոր նշանակություն ունի նաև Ադրբեջանի, ՌԴ և Ղազախստանի հետ համագործակցության խորացումը։
Եթե հետևենք նույն այդ փորձագիտական մոտեցման տրամաբանությանը, ապա Հայաստանի և Իսրայելի միջև հարաբերությունների զարգացման ներկայիս միտումները նույնպես ունեն բավական մեծ պոտենցիալ։ Համենայն դեպս դա շահավետ է առաջին հերթին հայկական կողմի համար` այս տեսանկյունից ևս։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1985728961657708&id=100006618695607&pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել