Վերջին շրջանում ԶԼՄ-ներում անընդհատ շրջանառվող ադրբեջանական Ալխանլու գյուղի անվանումը ծագում է թյուրքալեզու նշանավոր քանգարլու խոշոր ցեղամիավորման մեջ մտնող ալիխանլու ցեղի անունից:

Այն ներկայիս Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի իր բնակության վայրում է հայտնվել միայն 18-րդ դարի երկրորդ կեսին՝ Շուշիում հիմնավորված Փանահ-Ալի խանի կողմից բերվելով Նախիջևանի տարածքներից, որտեղ քանգարլուները ունեին գերակա դիրքեր, ինչի շնորհիվ կրկին 18-րդ դարի կեսերին Հեյդար-ղուլի Քանգարլուն իրեն հռչակեց տեղական խան՝ սկիզբ դնելով Նախիջևանի խանությանը:

Նույն ալիխանլու ցեղի մեկ այլ հատված բնակվում է Արաքսից հարավ՝ Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խուդաֆերինի շրջանի Ալիխանլու գյուղում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել