Մեքսիկական Սան-Պեդրո-Հուամելուլա քաղաքի քաղաքապետ Վիկտոր Ագիլարը, ընդառաջ գնալով դարավոր ավանդույթին, ամուսնացավ կոկորդիլոսի հետ:

Ավանդույթի համաձայն՝ 18-րդ դարից սկսած՝ Սան-Պեդրո-Խուամելուլայի քաղաքապետերը ամեն տարի ամուսնանում են կոկորդիլոսի հետ: Տեղացիները հավատում են, որ դա ձկնորսներին հաջողություն է բերում:

- Այդ ծիսակարգով մենք խնդրում ենք, որ տարին բերքառատ լինի, որպեսզի ծովերը լի լինեն ձկներով և մեզ կերակուր տան,- ասել է Ագիլարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել