Արփինե Իսրայելյանի եւ բեմադրող-նկարիչ Ներսես Սեդրակյանի որդին դարձել է 1 տարեկան: Ծնողները տղայի առաջին տարեդարձը նշել են Երեւանի մանկական սրճարաններից մեկում` օրվա լուսանկարները առաջինը տրամադրելով BRAVO.am-ին: 

Արփինե Իսրայելյանի եւ Ներսես Սեդրակյանի որդու 1-ամյակի խնջույքին

«Ամեն ինչ ամուսնուս հետ ենք որոշել եւ կազմակերպել: Դավթի ծննդյան տոնի համար ընտրել էինք Փոքրիկ իշխանի թեման. ամեն ինչ դեղին, կապույտ եւ սպիտակ գույների մեջ էր», - մեզ հետ զրույցում պատմել է դերասանուհին:

1-ամյա Դավթի տարեդաձին հրավիրված են եղել հարազտներն ու մտերիմները՝ իրենց փոքրիկների հետ.«Տղաս շատ բարձր տրամադրություն ուներ: Չգիտեմ՝ հասկանում էր, թե ոչ, որ իր տոնն է, բայց ուրախ էր անսահման»,- ասել է նա եւ հավելել, որ որդին հատկապես սիրում է մեքենաներ.«Շատ տարբեր նվերներ ենք ստացել, բոլորն էլ հավանել է, իսկ ամենաշատը` խաղալիք մեքենան, որը ստացել է ամուսնուս մորաքրոջ ընտանիքի կողմից»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել