Աշխարհի ամենասեքսուալ միլիոնատեր, իտալացի 49-ամյա Ջանլուկա Վաքին նորից ազատ է: Ջորջիա Գաբրիելի հետ նրա՝ մեկ տարի տևած ամուսնական կապը ընդհատվել է: Ջանլուկան համարում էր, որ կնոջը սիրահարվել է առաջին հայացքից:

«Մի անգամ ես բարեկամներիս ընթրիքի հրավիրեցի: Նա եկել էր իր զուգընկերոջ հետ, որը հրավիրվածների մեջ էր: Այն, որ նա իմը կլինի, ես հասկացա հենց առաջին հայացքից»,- պատմել է Ջանլուկան:

Եվ ահա նրա երիտասարդ կինը հեռացել է՝ չնայած Ջանլուկայի տասնյակ միլիոններին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել