Artsakhpress.am-ը գորւմ է.

Քսանի խմբի պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն առաջին հանդիպմանն են հավաքվել գագաթնաժողովի շրջանակներում:

 Այն նվիրված Է քաղաքական հարցերին, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարին, ուստի դրված Է «քսանի» գագաթնաժողովի պաշտոնական ծրագրից դուրս: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կոնգրես-կենտրոն Է ժամանել BRICS-ի գծով պաշտոնակիցների հետ կայացած հանդիպումից հետո:

Միացյալ Նահանգնգերի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը ժամանել Է ավելի ուշ: Նա, ինչպես եւ մյուս ղեկավարները, գնացել Է այն դահլիճ, որտեղ պատվիրակությունների ղեկավարները միասին սպասում են նիստն սկսվելուն: Հանդիպմանը մասնակցում են սոսկ G20-ի ղեկավարներն՝ առանց հրավիրված պետությունների եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ղեկավարների: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կոնգրես-կենտրոնի ճեմասրահում տանտիրոջ իրավունքով հերթով դիմավորել Է բոլոր ղեկավարներին:

Այդ հանդիպման արդյունքը պետք Է դառնա ոչ միայն հրատապ քաղաքական հարցերի քննարկումն, այլեւ ահաբեկչության դեմ պայքարի պրոբլեմատիկայի վերաբերյալ ղեկավարների առանձին հայտարարությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել