Ավտոմեքենա վարելիս երաժշտություն լսելը կարող է էականորեն ազդել կենտրոնանալու ու արագ արձագանքելու ունակության վրա։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Դա պարզել են Լոնդոնի համալսարանական քոլեջի հետազոտողները՝ կամավորների մասնակցությամբ փորձի արդյունքներով, որի ժամանակ մասնագետները հատուկ սարքի օգնությամբ հետևել են կամավորների ուղեղի ակտիվությանը։

Հետազոտողների խոսքով՝ ուղեղը միշտ սպասում է, որ մեր հայացքն ուղղված կլինի ձայնի աղբյուրին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել