Էթիկետը պարզապես ձևականություն չէ, որը գալիս է դարերի խորքից։ Դրանք նորմեր են, որոնք ստեղծվել են այն նպատակով, որ օտար մարդիկ իրենց հարմարավետ զգան մեր ներկայությամբ։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում 21-րդ դարի էթիկետի պարտադիր կանոններ, որոնց չիմացությունը կարող է անհարմար դրության մեջ դնել Ձեզ։

Ողջունելու ժամանակ

  • Անկախ Ձեր դիրքից՝ որևէ տեղ մտնելիս պետք է առաջինը բարևեք։
  • Ձեռքսեղմումից առաջ տղամարդը պետք է հանի ձեռնոցը։
  • Տաքսի նստելիս առաջինը դուք բարևեք վարորդին։
  • Եթե կանգնած մարդը ձեռք է մեկնում նստածին, ապա նստածը պետք է անպայման վեր կենա, նոր սեղմի դիմացինի ձեռքը։
  • Պետք է սեղանի վրայով անցկացնել ձեռքը և բարևել որևէ մեկին։

Հյուր գնալիս

  • Եթե Ձեզ խնջույքի են հրավիրել, մի հարցրեք, թե, բացի ձեզնից, ով է լինելու այնտեղ։
  • Եթե Ձեր տուն հյուրեր են եկել, անջատեք հեռուստացույցը և կտրվեք համակարգչից։
  • Սեղանի շուրջ նստելուց հետո պետք է ուտել միայն նրանից հետո, երբ տան տերը կնստի։
  • Հյուր գնալիս կամ ընդունելիս մի զրուցեք հեռախոսով ավելի քան 5 րոպե։

Ռեստորանում

  • Չի կարելի ուզել հաշիվը, եթե Ձեզ հետ գտնվող մարդը դեռ չի ավարտել ուտելը։
  • Չի կարելի սեղանի անձեռոցիկներն օգտագործել քիթ սրբելու համար։
  • Չի կարելի մոտենալ Ձեր ծանոթին, եթե նա անծանոթ մարդկանց հետ նստած է ռեստորանում. դա կարելի է անել միայն հրավերից հետո։
  • Հյութ լցնելիս առաջինը թարմացրեք դիմացինի գավաթը, իսկ հետո նոր՝ Ձերը։
  • Ընդհանուր ափսեից մի ընտրեք լավագույն կտորը. վերցրեք այն կտորը, որն առավել մոտ է Ձեզ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել