Արդեն տևական ժամանակ գործող միևնույն տրամաբանության համաձայն՝ Ադրբեջանը արցախյան հիմնախնդրի թեմատիկայով որևէ հնարավոր միջազգային հանդիպումից առաջ նման ձևաչափերի օրակարգը տապալելու նպատակով սրում է իրավիճակը սահմանում:
Անցած օրվա ընթացքում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնած հերթական բեմականացմանը, որին, ցավոք, զոհ էին գնացել խաղաղ բնակիչներ, բավական հմտորեն մասնակից դարձվեցին ԱՀ ողջ քարոզչամեքենան (լավ, թե վատ` այլ հարց է), այդ երկրի քաղաքացիներ, գործող և նախկին քաղաքական ու պետական գործիչներ, պաշտոնյաներ, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներ (իհարկե, դիվանագիտական հռետորաբանության սահմաններում), նաև ադրբեջանական «խավիարով» սնված որոշ օտարերկրյա պաշտոնյաներ, իսկ որ ամենացավալին է, գուցե ակամա, նաև հայ հասարակության որոշ ներկայացուցիչներ...
Ինչ խոսք, այս մեկը համեմատաբար զգացական, բայց ախր շատ ակնհայտորեն կազմակերպված ներկայացում էր...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել