Բաղադրիչներ
- տաքդեղ կարմիր - 2 հատ
- քացախ գինու - 1/4 բաժակ
- վարունգ - 1 հատ
- ձիթայուղ - 1/4 բաժակ
- լոլիկ - 4 հատ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
- հյութ լոլիկի - 5 բաժակ
- սխտոր - 8 պճեղ
Պատրաստման եղանակ
- Առանց կեղևազրկելու տապակում ենք սխտորները անյուղ թավայի մեջ 10-15 րոպե մինչև նրանց փափկելը և մի փոքր սևանալը, ապա հանում ենք կրակի վրայից և թողնում սառչեն, որից հետո նոր կեղևազրկում:
- Բանջարեղենները կտրատում ենք:
- Բլենդերում խառնում ենք սխտորն ու լոլիկը և տեղափոխում այլ տարայի մեջ:
- Բլենդերի մեջ խառնում ենք նաև վարունգը և տաքդեղը մինչև դրանց մանրանալը, բայց ոչ պյուրեի աստիճանի:
- Ապա ստացված 2 զանգվածները խառնում ենք, վրան լցնում տոմատի հյութը, ձիթայուղը, քացախը, համեմում աղ և պղպեղով: Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև տաբասկո:
Իսպանական սառը ապուր “Գասպաչո”, որը պարզապես հիանալի փրկություն է ամռան զովին ապուրի սիրահարների համար:
Նյութի աղբյուր՝ http://www.cooks.am/%D5%BD%D5%A1%D5%BC%D5%A8-%D5%A1%D5%BA%D5%B8%D6%82%D6%80-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B9%D5%B8/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել