Երկամյա Զահրայի մահը մեծ ուրախություն է առաջացրել Բաքվում: Այնպիսի տպավորություն է, որ ադրբեջանական իշխանությունները և նրանց սպասարկող ԶԼՄ-ները հատուկ նախապատրաստվել էին այս ողբերգությանը: Մահացած աղջնակի դիակի ֆոտոսեսիան թարմացման եղանակով մատուցվում էր ալիևյան ԶԼՄ-ների կողմից ամբողջ օրվա ընթացքում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ փոքրիկ Զահրայի և նրա տատի մահը կազմակերպվել է ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից և մի քանի նպատակով.


1. Պաշտոնական Բաքուն Զահրայի սպանությունը ցանկանում էր դարձնել համաշխարհային մասշտաբի իրադարձություն, ինչպես դա եղավ 2015 աշնանը 3-ամյա սիրիացի փախստական Այլանոմ Քուրդիի հետ, որի ընտանիքը փորձել էր նավակով հասնել Հունաստան, սակայն նավակը ջրասույզ էր եղել, իսկ փորքրիկ Թուրդին մահացել էր, ու նրա մարմինը առավոտյան գտել էին թուրքական Բոդրումի լողափին: Մահացած երեխայի դին անմիջապես հայտնվեց աշխարհի խոշորագույն գրեթե բոլոր ԶԼՄ-ների առաջին էջերին, որը դարձավ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին խիստ քննադատելու ևս մեկ պատճառ:
2. Զահրայի մահվան շնորհիվ Իլհամ Ալիևին որոշ ժամանակ կհաջողվի հասարակության ուշադրությունը շեղել երկրի տնտեսական ոլորտում գոյություն ունեցող մեծ խնդիրներից: Նավթի գների կտրուկ նվազումը սարսափելի մեծ հարված էր նավթային ասեղին նստած Իլհամ Ալիևի համար: Մեկը մյուսի հետևից իրենց մեծ պարտքերի մասին են հայտարարում ադրբեջանական խոշոր հաստատությունները՝ Միջազգային ադրբեջանական բանկը, Ադրբեջանական երկաթուղիները և այլն:
3. Զահրայի մահվան և դրա մասսայական գովազդման շնորհիվ Ալիևյան վարչակարգը էլ ավելի է սաստկացնում հակահայկական հիստերիան Ադրբեջանում:
4. Այս քայլով պաշտոնական Բաքուն ցանկանում էր, որ Մինսկի խմբի համանախագահները հանդես գային հայերին դատապարտող հայտարարությամբ, և այդպիսով հաշիվը դարձնել 1-1:
5. Մինսկի խմբի համանախագահների՝ հայերին դատապարտող ելույթ չունենալու դեպքում Զահրայի սպանության համար Մինսկի խմբի համանախագահներին մեղադրել անգործության մեջ և հարց բարձրացնել, որ Ադրբեջանը դուրս գա բանակցային գործընթացից:
6. Ալխանլի գյուղի ռազմակետից հարվածելով հայկական դիրքերին՝ Բաքուն փորձում էր պարզել, թե հայերը մինչև «ուր կգնան»:
7. Զահրայի մահվան փաստն օգտագործել այլ երկներում թուրք-ադրբեջանական համայքների համատեղ միավորման և միացյալ հակահայկական ճակատով հանդես գալու համար: Ինչպես նաև հարթակ տրամադրել Բաքվի կողմից գնված օտարերկացի փորձագետներին, քաղաքական գործիչներին և քաղաքագետներին միասնական ճակատով հանդես գալ հայերի դեմ:
Իսկ հիմա տեսնենք, թե այս 7 կետերից որում պաշտոնական Բաքուն հաջողություն ունեցավ:
Մահացած Զահրայի լուսանկարները հրապարակելով՝ պաշտոնական Բաքուն փորձում էր ցեխ շպրտել հայերի վրա՝ նրանց ներկայացնելով որպես բարբարոս մարդասպաններ: Սակայն ազերիների մոտ ոչինչ չստացվեց: Համապատասխան կենտրոններից հրահանգ չէր իջեցվել, և մահացած երեխայի լուսանկարները տարածվեցին միայն ադրբեջանական և թուրքական ԶԼՄ-ների կողմից: Իսկ սեփական գրպանից այն վճարելու և տարածելու համար Բաքուն այդքան հնարավորություններ չուներ:
Ալիևին որոշ ժամանակով կհաջողվի շեղել հասարակության ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից: Ապշերոնյան բռնապետին նաև հաջողվեց էլ ավելի սաստկացնել հայերի նկատմամբ ատելությունը ադրբեջանցիների մոտ: Ֆաշիստական Ադրբեջանում, որտեղ ընդդիմադիր մամուլը գրեթե բացակայում է, շատ հեշտ է մանուպուլացիայի ենթարկել հասարակությանը:
Մինսկի խմբի համանախագահները հայերին դատապարող հայտարարությամբ հանդես չեկան, և Բաքուն անցավ այս պլանի երկրորդ մասին: Որոշ ազերի պաշտոնյաներ, օրինակ՝ Միլլի Մեջլիսի պատգամավոր, Ալիևի կամակատար Արազ Ալիզադեն հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից: Ադրբեջանի Սպորտի և երիտասարդության նախարարությունը կոչ է արել երիտասարդներին վաղն առավոտյան բողոքի քայլերթ կազմակերպել դեպի ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի դեսպանատներ: Այս քայլը ևս համապատասխանում է վերը նշված ծրագրի երկրորդ մասին:
Ադրբեջանցիները հստակ պատասխան ստացան նաև Ստեփանակերտից, թե վերջինս մինչև «ուր կգնա»: Արցախի Հանրապետությունը հասկացրեց Բաքվին, որ չի խնայի նրա քաղաքացիական բնակչությանը, որի թիկունքից են գործում ազերի ասկյարները: Սահմանամերձ ադրբեջանական գյուղերի բնակիչները հավասարապես կիսելու են ազերի ասկյարների կողմից գործած բոլոր հանցագործությունների պատասխանատվությունը:
Ձախողվեց նաև ազերիների փորձը տարբեր երկրների մայրաքաղաքներում գտնվող Հայաստանի դեսպանատների առաջ հուժկու հակահայկական ցույցեր կազմակերպելը: Ազերիական ԶԼՄ-ներից մեկը լուսանկարներ էր հրապարակել, որից պարզ դարձավ, որ Վաշինգտոնում ՀՀ դեսպանատան առաջ տեղի ունեցած ցույցին մասնակցել են ընդամենը 4 մեծահասակ և 1 երեխա: Հակահայկական պաստառներն ավելի շատ էին, քան մասնակիցները:
Ամբողջ օրվա ընթացքում ազերիական ԶԼՄ-ները ողողված էին օտարերկյա, բայց իրենց հարազատ երկրներում շատ քիչ ճանաչված մասնագետների հակահայ վերլուծություններով, որը և սպասելի էր:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ երկամյա Զահրայի մահը ողբերգություն դարձավ իր ընտանիքի համար, սակայն պաշտոնական Բաքվի համար այն քաղաքական և քարոզչական խրախճանք էր: Որքան հասկանալի է, Զահրա-շոուն դեռ շարունակվելու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել