Հայտնի պայծառատես Նոստրադամուսի անունը հայտնի է բոլորին: Նրա գուշակությունները զարմանալի ճշգրտությամբ կատարվում էին: 

BlogNews-ը ձեզ է ներկայացնում «Նոստրադամուսի շրջանը» գուշակությունը: Պարզապես տվեք ձեզ հուզող հարցը և ընտրեք 1-17 միջակայքից մի թիվ:

  1. Այո՛, կամքի ուժն ու համբերատարությունը ձեզ կօգնեն հասնել հաջողության: Ականջ դրեք մտերիմների խորհուրդներին և ձեր ներքին ձայնին:

  2. Այո՛, մոտակա ժամանակներս կկատարվի մի բան, որը ձեզ շատ կուրախացնի: Կարևորը՝ մի կենտրոնացեք մանրուքների վրա և զինվեք համբերությամբ:

  3. Այո՛, հաջողությունը վազում է ձեր ուղղությամբ: Պարզապես վայելեք, ձեր հաջողակ շրջանը սկսվում է:

  4. Մի շտապեք, ձեր ճանապարհին կարող են խոչընդոտներ առաջանալ: Դուք սխալ ուղղությամբ եք գնում, փորձեք նորից վերլուծել ձեր ունեցած ինֆորմացիան:

  5. Մի փորձեք լուծել մի խնդիր, որը դեռևս չի ծագել: Հանգստացեք և կտրվեք այդ թեմայից, ժամանակը դեռ չի եկել:

  6. Պետք չէ մարդկանց կուրորեն հավատալ: Ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ձեր հանդեպ չարությամբ են լցված: Աչալուրջ եղեք:

  7. Դուք կհասնեք ցանկալիին միայն ինչ-որ մեկի օգնությամբ: Մի վարանեք խնդրել մտերիմների օգնությունը:

  8. Հույսը դրեք ձեր ինտուիցիայի վրա: Ձեզ մոտ ամեն բան կստացվի, սակայն դրա համար դուք պետք է շատ ջանք թափեք:

  9. Ամենայն հավանականությամբ, այո, ճակատագիրն օգնում է ձեզ: Ցանկալին կլինի ավելի շուտ, քան դուք պատկերացնում եք:

  10. Դժվար թե: Դուք չափազանց անինքնավստահ եք և ամաչկոտ: Շրջապատող մարդիկ ձեզ կասկածելի և ոչ վստահելի մարդ են համարում:

  11. Եկել է գործելու ժամանակը, նախաձեռնություն ցուցաբերեք, և ամեն բան կստացվի:

  12. Երբեմն ամեն բան դասավորվում է ոչ այնպես, ինչպես դուք ուզում էիք: Սակայն հավատացեք, այդպես ձեզ համար շատ ավելի լավ կլինի:

  13. Մի պահ կանգ առեք և մտածեք՝ արդյոք դուք իսկապես ուզում եք այն, ինչի մասին հարցնում եք: Ձեզ տանջում են կասկածները, ուստի և պատասխանը հստակ չէ:

  14. Խոչընդոտներն ու դժվարությունները պետք է ամրացնեն ձեր կամքի ուժը: Հավաքվեք և պայքարեք ձեր ուզածի համար մինչև վերջ:

  15. Այո՛, պատահականություններ չեն լինում: Ձեր նպատակն արդեն նշմարվում է հորիզոնում: Այնպես որ, հավաքվեք և մի վարանեք:

  16. Դուք լի եք կասկածներով և վախերով: Ազատվեք ողջ բացասականից և բաց եղեք դրականի համար: Միայն այդ պարագայում դուք կկարողանաք հասնել ցանկալիին:

  17. Հաջողությունը ձեր կողմ է թեքվել: Ձեզնից արդեն ոչինչ այլևս կախված չէ: Համբերեք, երջանկությունն արդեն մոտ է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել