Ադրբեջանում խաղաղ բնակչության մեջ զոհեր լինում են ոչ թե նրա համար, որ թիրախավորված են Հայոց բանակի կողմից, այլ, որ ադրբեջանական ռազմականացված կողմը թաքնվում է քաղաքացիական բնակչության թիկունքում, այնտեղ դիրքավորում իր հրետանային սպառազինությունը և հարվածում թե՛ մեր պաշտպանական դիրքերին և թե՛ խաղաղ բնակավայրերին։ 
Մենք կա՛մ պետք է շարքից հանենք հակառակորդի այդ կրակակետերը, կա՛մ համակերպվենք պարբերաբար կորուստներ ունենալուն։ Ու ոմանց կողմից ադրբեջանցի խաղաղ բնակչության մեջ ենթադրյալ կորուստներ (ադրբեջանական կողմի մեղքով) ունենալու դարդը լացելու փոխարեն մտածեք մեր այն զինվորների մասին, ովքեր առանց սերունդ տալու հեռացան։
Ինչ անում ենք, արդար ենք անում, լավ ենք անում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել