Խաղաղության պարտադրման գործողություններում ամենաբարդն այնպիսի ռազմավարություն մշակելն ու իրականացնելն է, որ մի կողմից արդյունավետ կերպով ստիպես թշնամուն չկրակել, մյուս կողմից՝ չանցնես այն սահմանը, որը կհանգեցնի լայնածավալ գործողությունների վերսկսմանը: Ամենաբարդը միշտ էլ սահմանը որոշելն է, քանի որ մեզ համար դա զինվորի, սպայի անվտանգության հարց է, հակառակորդի համար՝ քաղաքական դիվիդենտի խնդիր: Ու կարծես դեռ արդյունավետ բանաձև այս հարցում մենք չենք մշակել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել