Թատրոնում ավագ եւ երիտասարդ դերասանների ջրերը մի առվով չեն գնում: Ինչո՞ւ է ավագ սերունդը դժգոհ երիտասարդ դերասաններից, իսկ երիտասարդները բողոքում են ավագներից: Ի՞նչ է սա, սովորական թատերական առօրյա՞, կուլիսային ինտրիգնե՞ր, թե՞ սերունդների անլուծելի խնդիր: Ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանը պնդում է` թատրոնը չունի լավ երիտասարդ դերասաններ եւ հայտարարում, որ թատրոնի ղեկը ոչ մի գնով չի վստահի երիտասարդներին: Նրա հետ համամիտ է մեկ այլ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը: Երիտասարդ դերասան Արման Աղաջանյանը դժգոհում է, որ «Մեծերը միայն քննադատելուց են լավ», իսկ դերասանուհի  Անի Բայաթյանն էլ նրանց քննադատությունը պայմանավորում է խանդի զգացումով: Կրթություն, գիտելիք, պրոֆեսոնալիզմ: Լավ դերասան լինելու համար այս հատկություններն առաջնային է համարում թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել