Սիրտը կարևորագույն օրգան է գրեթե յուրաքանչյուր կենդանու համար։ Այս մկանը չի դադարեցնում իր աշխատանքը տասնամյակների ընթացքում։ Սիրտն ամենաունիկալ օրգանն է։ Եվ ահա Ձեզ 15 պատճառ դրանում համոզվելու համար։

1. Սովորական մեծահասակ մարդու սիրտը կատարում է րոպեում 72 զարկ, 100 000՝ օրվա ընթացքում, 36 500 000 անգամ՝ տարվա մեջ և 2.5 միլիարդ անգամ՝ ամբողջ կյանքի ընթացքում։

2. Խոհանոցի ծորակը պետք է բացված լինի ամբողջ հոսքով և չփակվի 45 տարի, որպեսզի թափվի այնքան ջուր, որքան արյուն սիրտը մղում է մարդու կյանքի միջին տևողության ընթացքում։

3. Սրտի կողմից ամենօրյա արտադրած էներգիան հավասարազոր է այնքան էներգիային, որը կբավարարի մեքենայով 32 կմ գնալու համար, իսկ ամբողջ կյանքում այն հավասարազոր է դեպի լուսին գնալ և գալու համար անհրաժեշտ էներգիային։

4. Մարդու սիրտը սկսում է բաբախել, երբ նա դեռ 4 շաբաթական սաղմ է։

5. Կանացի սիրտը շատ ավելի արագ է բաբախում՝ 78 զարկ րոպեում, իսկ տղամարդունը դանդաղ՝ 70 զարկ րոպեում։

6. Սրտի բաբախյունը սրտի փակվող փականների ձայնն է։

7. Հին Եգիպտոսում գտնում էին, որ սիրտը և ընդհանուր առմամբ՝ բոլոր կարևոր օրգանները մարդը կարող է տեղափոխել իր մեջ։

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել