Ինչքան ասում ես՝ չթերագնահատես թշնամուդ, մեկա, չի ստացվում: Ախր շատ ոչխար են: Վերցրել են 2014 թ․-ի նյութից մի երեխայի նկար ու ներկայացնում են իբր 2015 թ-ին ծնված և երեկ հայերի հրետակոծության արդյունքում սպանված երեխայի տեղ: Ընդամենը 2 քլիքով նրանց սուտը հնարավոր է պարզել: 

Սա ադրբեջանական լսարանի համար նախատեսված Haqqin.az-ի քիչ առաջ հրապարակած հոդվածն է․

Ստորև ներկայացվող հղումը 2014-ի ֆոտոշարք է՝ ադրբեջանցի ֆոտոլրագրողի կողմից արված: Այդ նույն երեխան նաև այնտեղ կա․․

Ստացվում է, որ ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ ցանկանում է հայերին մանկասպանի կերպարում ներկայացնել իր հասարակության և աշխարհի աչքերում՝ չմտածելով անգամ, որ ուղղակի հիմարի տեղ է դնում իր ազգաբնակչությանը և քաղաքակիրթ աշխարհին, և որ համացանցից օգտվել իմացող ցանկացած ոք այս կեղծիքը վայրկյանների ընթացքում ջրի երես կհանի: 

Այստեղ կարող եք տեսնել 2014 թ․-ին արված  ֆոտոշարքը՝ http://www.anspress.com/heyat-terzi/…/muharibe-usaqlari-foto։

Հետաքրքրական է, որ հրապարակումից քիչ անց ադրբեջանական կայքը ջնջեց երեխայի նկարը նյութի միջից: Ամենայն հավանականությամբ, նոր նկար են փնտրում, համացանցում քիչ տարածում գտած․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել