Newmag-ը գրում է.
 Կարող են օգտագործվել սուտ մեղադրանքներ, բամբասանք ու զրպարտություն, հաճախ առևանգում են մարդկանց, ահաբեկում, վախեցնում, հավաքում ինֆորմացիա նրանց մասին, որն էլ օգատգործվում է գումար շորթելու կամ պարզապես վախեցնելու համար:

Տեխնոլոգիական վերջին առաջընթացներից GPS նավիգատորները, մոբայլ հեռախոսները, համակարգիչներն ու սոցիալական ցանցերը թեթևացնում են ոչ միայն մեր կյանքը, այլ նաև` ստալքերներինը: Պարզվում է, դեպքերի շատ փոքր մասն է հայտնվում ոստիկանության ուշադրության կենտրոնում, իսկ եթե զոհն, այնուամենայնիվ, դիմում է ոստիկանություն, ոչ միշտ է, որ այդ դեպքը համարվում է ստալքինգ:

Իրականում, ստալքինգ է համարվում ամեն մի կպչուն հետապնդում, որի հետևում շորթումը կամ վախեցնելն է:

Սովորեք հասկանալ, թե որն է ստալքինգը

 Ստալքինգն արտահայտվում է տարբեր կերպ, բայց միշտ թողնում է անպաշտպանվածության զգացողություն: Դա կարող է լինել վիրավորանքներով, սպառնալիքներով, հաղորդագրությամբ կամ արտահայտվել կպչուն ուշադրությամբ, բազմաթիվ մեկնաբանություններով սոցցանցային գրառման տեսքով,  այդ թվում և պրովոկացիոն արտահայտություններով: Ստալքինգ  է նաև անձնական տվյալների, նկարների գողությունը, որոնք օգտագործվում են ֆեյք էջերում:  Եթե ձեր կոտրված էջից ուղարկում են հաղորդագրություն կամ կապ են հաստատում ձեր գործընկերների, ընկերների հետ, դա նույնպես ստալքինգ է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել