«Արևի ցնցումների» ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մագնիսական ակտիվությունն արևի խորքերում վերջին տարիներին զգալիորեն նվազել է և հասել ռեկորդային ցածր նիշի, ինչը խոսում է դրա ընդերքի աշխատանքում պոտենցիալ անդառնալի փոփոխությունների մասին: Այս մասին ասվում է MNRAS ամսագրում հրապարակված հոդվածում:

Արևային ակտիվությունը որոշվում է, լուսատուի մագնիսական դաշտի փոփոխությունների հետ կապված, արևի վրա բծերի և բռնկումների թվի հետ: Արեգակնային ակտիվության ցիկլը մոտ 11 տարի է:

Գիտնականները բացատրում են, որ մինչև վերջերս արեգակը «Արեգակնային մեծ առավելագույնի» փուլում էր, որի ընթացքում լուսատուի ակտիվությունը քիչ ավելի մեծ էր բազմամյա նորմայից:

Սակայն ներկայիս 24-րդ ցիկլը, որը 2008 թ. հունվարին է սկսվել, ռեկորդային թույլ է, և որոշ ժամանակ աստղագետները վախենում էին, որ լուսատուն «երկարատև քնի կանցնի», սակայն 2015 թ. դրա ակտիվության վերականգնումը մասնակի ցրել է այդ կասկածները:

Աստղագետները գտել են առաջին վկայությունները, որ արևի ներսում կարող են հիմնարար փոփոխություններ տեղի ունենալ դրա բծեր և ակտիվության բռնկումներ առաջացնող մագնիսական դաշտի աշխատանքում՝ ուսումնասիրելով «արևի ցնցումների» տվյալները, որոնք բիրմինգհեմյան BiSON աստղադիտարանը հավաքում էր 1985 թվականից մինչ օրս:

Այդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արեգակի ընդերքում իսկապես ինչ-որ անհասկանալի բան է տեղի ունենում, ինչի հետքերն ամբողջովին չեն վերացել ամեն նոր արեգականային ցիկլի սկսվելու հետ:

Փոխվել է նաև արեգակի մակերևույթի շարժման ձևը՝ վերջին երկու ցիկլերին լուսատուի պտույտը դանդաղել է դրա մերձբևեռային շրջաններում, որոնք գնվում են հարավային և հյուսիսային լայնության 60-րդ զուգահեռականի մոտ:

Աստղագետներն առայժմ փոփոխությունների պատճառը չգիտեն, ինչպես և այն, թե արդոք դա կշարունակվի ակտիվության հաջորդ փուլում, որը 2019 թ. կսկսվի: Ներկայումս արեգակի վրա բծերի թիվն աստիճանաբար նվազում է, գիտնականները սպասում են, որ դրանց թիվը նորից կարող է հասնել ռեկորդային նվազագույն ցուցանիշի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել