Newmag-ը գրվում է.
Մոսկվայի քաղաքային դատարանը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի օգտին որոշում է կայացրել:Դերասանի նախկին կինը` Տատյանա Վլասովան, պարտավորվում է դերասանին վճարել Միացյալ Նահանգների Դալաս քաղաքի իրենց առանձնատան վաճառքից ստացած գումարի կեսից ավելին:

Տունը զույգը գնել էր 125 հազար դոլարով, Ջիգարխանյանը կստանա 74 հազարը: Դերասանի իրավաբանները Վլասովայից պահանջել են վաճառքից ստացած գումարի կեսը`62.5 հազար դոլար, գումարած 10.5 հազարը որպես տոկոս` «դրամական միջոցներն օգտագործելու» համար: Դատարանը բավարարել է Ջիգարխանյանի հայցը և որոշել է նշված գումարը Վլասովայից գանձել «անհիմն հարստացման» մեղադրանքի հիման վրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել