Newmag-ը գրում է.
Ժամանակին Յու Նեսբյոն նորվեգական  ֆուտբոլային բարձրագույն առաջնության թոփ թիմերից մեկի Tippeligaen-ի խաղացողն էր: Հետո դարձավ բարձրակարգ բիրժային բրոքեր, ապա փոփ աստղ: Բայց այդ ամենը խամրում է այն բանի համեմատությամբ ինչում նա առավելապես լավագույնն է ու հայտնի. նա գրում է գրքեր, որոնք բեսթսելեր են աշխարհի 50 երկրներում: Հարի Հոլեի մասին նրա պատմությունները  վաճառվել են 33 մլն. օրինակով:

Նրա նովելներից Headhunters-ի ադապտացիան ԲԱՖՏԱ-ի է արժանացել:  Լեոնարդո դի Կապրիոյի պրոդյուսերական ընկերությունը գնել է Նեսբյոյի  Blood on Snow-ի իրավունքները: Եվ Մայքլ Ֆասբենդերի մասնակցությամբ The Snowman նովելի հիման վրա ֆիլմն էլ սկսել են նկարել:

Newmag-ը ներկայացնում է ժամանակակից դետեկտիվ գրող Յու Նեսբյոյի հետ VICE-ի հարցազրույցը:

VICE: Ողջույն Յու: Մի անգամ դուք  քրեական գրականությունը բնութագրել եք որպես «գրականության փանք-ռոք»: Ի՞նչ նկատի ունեք:

ՅՈՒ ՆԵՍԲՅՈ: Ինձ համար փանք ռոքը մի բան է, որն իր վրա է վերցնում ամենը ինչ անպետք է, և այդպես մնում է այն, ինչ կոչվում է երգի կմախք: Դետեկտիվ գրելը հենց նույն բանն է: Այստեղ պատմությունը հասնում է մինչև ոսկորին: Մի բան, ինչ իմ գրքերը չեն անում ի տարբերություն փանք-ռոքի, պնդումներ, հայտարարություներն է: Իմ գրքերը հակառակն են. դրանք հարցեր են: Ես իմ հերոսներին բարոյական դիլեմմաներ եմ առաջադրում և ստիպում եմ նրանց ընտրություն կատարել: Եվ ես փորձում եմ չլինել դատավորը նրանց կատարած ընտրության: Իմ տված գլխավոր հարցերից է` ի՞նչ է ազատ ցանկությունը: Ի՞նչ է բարոյականությունը: Դա աստվածատուր մի բա՞ն է, թե՞  հասարակության կողմից մեր վրա դրված շրջանակ, որը մեզ պետք է ավելի արդյունավետ դարձնի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել