Newmag-ը գրում է.

Instagram-ում հնարավոր է վաճառել կահույք, կոսմետիկա, ավտոմասեր, հագուստ՝  ֆոտոծառայությունների հարթակը վերածելով խանութի՝ բազմոցի վրա:

  1. Վարեք էջը՝ անձնականի նման

Ցանկացած բիզնես պահանջում է նախնական կապիտալ: Instagram-ում այդ կապիտալը ակտիվ և զարգացած հաշիվն է՝ տասնյակ լուսանկարներով և հարյուրավոր հետևորդներով: Մինչև Instagram-ում առուծախ սկսելը էջը վարեք անձնականի նման:  Տեղադրեք փոստեր, օգտատերերը կարող են մեկնաբանություններ թողնել ապրանքի կամ ծառայության մասին, իմանալ բերնդի փիլիսոփայության մասին: Շատ կարևոր է, որ հետևորդները  տեսնեն գործընթացը, թե ինչպես է ապրանքը պատրաստվում թողարկման:

  1. Էջը պետք է վստահություն ներշնչի

Instagram-ով գումար վաստակելու համար էջն այնպես ձևավորեք, որպեսզի պոտենցիալ հաճախորդները  վստահել ձեզ.

  • Նկարագրության մեջ գրեք ձեր բիզնեսի  մասին ամենակարևորը՝  150 սիմվոլի սահմանում: Մի մոռացեք նաև ակտիվ հղումներ օգտագործելու հնարավորության մասին:
  • Տեղադրեք այնպիսի հրապարակումներ, որոնք համահունչ կլինեն էջի մյուս նկարներին: Դրանք պետք է ունենան կոկիկ տեսք, աչք շոյեն և գրավեն այցելուներին՝ գույներով կամ դիզայնով:
  • Մտածեք պաշտոնական հեշթեգեր նախագծի համար և օգտագործեք դրանք բոլոր հրապարակումներում, որպեսզի հետևորդների համար դրանք դառնան ճանաչելի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել