ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը հավանաբար վաղուց չի եղել Աբովյան քաղաքում ու պատկերացում չունի քաղաքի իրական վիճակի մասին, որը, չնայած անհամեմատ փոքր քաղաք լինելու ու փոքր բյուջե ունենալու փաստին, բազմաթիվ չափանիշներով գերազանցում է նույնիսկ մայրաքաղաք Երևանին, որը չի սահմանափակվում միայն Փոքր Կենտրոնով։
Ի դեպ, եթե ԲՀԿ-ն ղեկավարել է Աբովյանը, բայց ակտիվ գործունեություն է ծավալել ողջ հանրապետությունում, լուծել բազմաթիվ խնդիրներ թե՛ Երևանում, թե՛ Աբովյանում, թե՛ փոքր քաղաքներում ու սահմանամերձ գյուղերում, ապա նույնը չի կարելի ասել ՀՀԿ-ի մասին, որի տարբեր ներկայացուցիչներ որքան էլ փորձեն սևը սպիտակի տեղ մատուցել հասարակությանը, ապա միևնույնն է, արդյունքը լինելու է գորշությունը։ 
Հ.Գ. ԲՀԿ-ի գործունեությունը քննադատելուց ավելի արդյունավետ կլինի, եթե ներկայացնեք Ձեր կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները։

Կարեն Ավագյանի գրառումը կարող եք տեսնել այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել