Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ հուլիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ֆրանսիայի հրապարակում Ճանապարհային ոստիկանության կազմակերպած միջոցառման ժամանակ «Բանակում» հեռուստասերիալից հայտնի Համբարձումը՝ նույն ինքը Էմիլ Գալստյանը, հայտնվել էր այդտեղ և խանգարում էր օպերատորների աշխատանքը: Նրան թվում էր, թե բոլորը իրեն են նկարում, քանի որ երևի աստղային հիվանդությամբ է տառապում: Ամեն կերպ փորձում էր խոչնդոտել օպերատորների աշխատանքին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Հայկազ Մաթևոսյանն ու մյուս ոստիկանները նկատելով, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս, Է. Գալստյանին ՃՈ ավտոմեքենայով ճանապարյաին ոստիկանների հետ ուղարկեցին ոստիկանություն սթափության զննության:

Վերջինիս նկատմամբ ոգելիչ խմիչք օգտագործած վիճակով հասարակության նկատմամաբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի համար կազմվել է վարչական ակտ և տուգանվել 20. 000 ՀՀ դրամով, քանի որ նրա մոտ վերջին մեկ տարվա ընթացքում այս երևույթը կրկնվող բնույթ է կրել:

Դեպքի վայրում հավաքվածները նկատելով որ Հմբոն խմած է, ամեն կերպ փորձում էին նրա հետ «լեզու»  գտնել, բայց ջանքերն իզուր անցան, վերջինս գտնվում էր ալկոհոլի ազդեցության տակ: 




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել