«Արմավիրի մարզում հունիսի 12-ին տե­ղացած ուժեղ կարկուտը շուրջ 4 մլրդ դրամի վնաս է հասցրել գյուղացիներին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտ­նեց, որ պարտադիր կլինի ջրի և հողի փոխհատուցումը: «Այժմ հավաքում ենք տվյալները՝ վարկերի հետ կապված, որ տեսնենք՝ ինչ կարգով կատարենք, նաև Սոցապնախարարության կողմից 31 մլն- ից մի քիչ ավելի աշխատանքի դիմաց վարձատրության ծրագիր է լինելու: Այդ տարածքի սոցիալական խմբերին համա­պատասխան գումարներ կտրվեն՝ հողատարածքների վրա աշխատանքներ տանելու»,- նշեց մարզպետը: Նկատենք՝ առաջին անգամը չէ, որ կարկուտի վնաս­ներից հետո փոխհատուցման շռայլ խոսքեր են լինում, սակայն շատ հաճախ դրանք այդպես էլ խոստումներ են մնում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել