«Արդեն մի քանի շաբաթ է՝ Արարատի մարզում ազա­տումներ, տուգանումներ և այլ սանկցիաներ չեն կիրառվում Աբրահամյանների և նրանց շրջապատի նկատմամբ: Մենք տեղեկացանք, որ մտադրու­թյուն են ունեցել դպրոցի տնօրենների ջարդը շարունակել՝ Արտաշատից անցնելով Հովտաշատի ու Մխչյանի դպրոցների տնօրեններին, բայց առայժմ գործընթացը սառեցվել է: Սառեցման մասին է վկայում նաև այն, որ Արտաշատի քաղաքապետարանում դրսից ժամանակավոր պաշտոնակատար այդպես էլ չնշանակեցին, քա­ղաքապետի պարտականությունները շարունա­կում է կատարել Արգամ Աբրահամյանի տեղակալներից մեկը՝ Իսահակ Գրիգորյանը: Ավելին՝ ընդգծված կոշտ վերաբերմունքն Աբրահամյանի թիմակիցների նկատմամբ քաղաքապետարանում տեղի է տվել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել