«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրա­վասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանը, չնայած իր երիտա­սարդ տարիքին, հասցրել է ունեցվածք կուտակել: Նրա դրամական միջոցները կարծես կախարդական փայտիկի օգնու­թյամբ տարեցտարի ավելանում են: «Ժո­ղովուրդ»-ի՝ դատավորների ունեցվածքի մասին հրապարակումների շարքի շրջա­նակում Զարգարյանի հայտարարագրերը ուսումնասիրելիս հայտնաբերեց, որ 29-ամյա դատավորը 2014թ. պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու հո­ղամաս, կիսակառույց շինություններ, Mitsubishi Colt 1300 GLI մակնիշի ավտոմե­քենա և 3 մլն դրամական միջոց: Բայց, չգիտես ինչպես, երիտասարդ դատավորի՝ 3 միլիոնի չափով դրամական միջոցը 2015թ. վերածվել է 7 մլն դրամի: Իսկ մեկ տարի անց՝ 2016թ., այն հրաշքով դարձել է 9.5 մլն դրամ: Եվ սա այն դեպքում, երբ նա, որպես եկամուտ, հայտարարագրել է միայն իր աշխատավարձը, որը ամսական կազ­մում է 510 հազար դրամ: Ստացվում է, որ ոչ միայն աշխատավարձը չի ծախսել, կու­տակել է, այլև «կողքից» եկամուտ է ունե­ցել: Հուսանք՝ երիտասարդ դատավորը առաջիկայում կկիսվի իր այդ գաղտնիքով, առավել ևս, երբ նրա վարույթում գտնվում են բավականին հետաքրքիր գործեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել