Մի կին միջին մակարդակի ռեստորանում «Կեսար» աղցան պատվիրեց: Մի քանի պատառ ուտելուց հետո նա տարօրինակ դառնահամ առավ և որոշեց ստուգել աղցանի պարունակությունը: Որքան մեծ էր նրա զզվանքը, երբ պարզեց, որ աղցանի մեջ սատկած գորտ է: Նա անմիջապես իր մոտ կանչեց ռեստորանի մենեջերին, ով ներողություն խնդրեց և աղմուկ չբարձրացնելու դիմաց առաջարկեց 50 դոլարի անվճար սնունդ տրամադրել կնոջը: Բայց վերջինս հրաժարվեց դրանից՝ ասելով, որ չի պատրաստվում անգամ անվճար սնունդ ուտել այնտեղ, որտեղ ուտելիքի մեջ սատկած գորտեր են վխտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել