Newmag-ը գրում է.
 Մոռանալու սովորություն ունեն ոչ միայն երեխաները: Շատ հաճախ մեծերն էլ են դժվարանում հիշել անուններ կամ փաստեր: Պարզվում է, որ մոռանալը օգնում է հիշողությունը մարզել՝ ձևավորելով խորն ըմբռնում: Գերմանացի հոգեբան Հերման Իբինգհաուսի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մոռացածը վերհիշելը օգնում է այն երբեք չմոռանալ:

Հիշողությունը թռչնակի նման չէ, որ թռչի ու հեռանա մեր ուղեղից: Այն հիմնավոր մնում է ուղեղում: Ահա, թե ինչու «մոռանալ» կամ «հիշողության կորուստ» տերմինները համարվում են սխալ: Հիշողությունը երբեք չի կորում, պարզապես, ուղեղի ծալքերում թաքնվածը գտնելնէ դժվար լինում: Որոշ դրվագներ ավելի հստակ են տպավորվում, ասենք՝ գույնը, ձայնը, միմիկան կամ իրադարձությունը, որոշները՝ ոչ: Հենց այդ տպավություններն են թույլ տալիս հիշել կամ մոռանալ: «Մոռանալ» նշանակում է «որոնման ձախողում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել