Yerkir.am-ը գրում է.
Սաուդյան Արաբիայում «Ալ-Ջազիրա» թերթի լրագրողին ժամանակավորապես ազատել են աշխատանքից նրա համար, որ երկրի թագավորի` Սալման Սաուդին նվիրված այնպիսի նյութեր էր գրում, որոնք կարելի կլիներ կիրառել միայն Ալլահի վերաբերյալ, մասնավորապես թագավորին անվանում էր «ալ-խալիմ» և «շադիդ ալ-իկաբ»: «Ալ-խալիմ»-ը  իսլամում համարվում է Ալլահի 99 անուններից մեկը, «շադիդ ալ-իկաբ»-ն էլ կիրառելի է միայն  Ալլահի դեպքում, և ոչ` մահկանացուների դեպքում:Նշենք, որ «Ալ-Ջազիրա» թերթը կապ չունի կատարական համանուն մեդիահոլդինգի հետ:

Ինչպես հաղորդում են տեղական ԶԼՄ-ները, գովաբանող տեքստը դուր չի եկել հենց թագավոր Սալմանին: Նա իր դժգոհությունը հայտնել է նախարարներից մեկին, որից հետո այդ լրագրողիրն ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել