Գիտնականներն անընդհատ փորձում են բացահայտել մեր մոլորակի գաղտնիքները: Այսօր մենք որոշել ենք ներկայացնել մոլորակի գաղտնիքներից մի քանիսը, որոնց համար գիտությունը կարողացավ պատասխան գտնել:

Մահվան արահետի շարժվող քարերի գաղտնիքը

Ռեյստրեկ Պլայա չորացած լճի հատակում գտնվում են, այսպես կոչված, շարժվող քարերը, որոնց զանգվածը հասնում է մինչև 300 կգ: Ինչ-որ անհայտ ուժ ստիպում էր այդ քարերին շարժվել՝ իր ետևից հողի վրա թողելով հետագծեր: Ոչ ոք և երբեք չի տեսել այդ քարերը շարժման մեջ: 2011 թ. գիտնականները լճի հատակին տեղադրեցին տեսախցիկներ և քամու արագությունը չափելու համար՝ օդերևութաբանական կայան: 2013թ.-ի դեկտեմբերին գաղտնիքը բացահայտվեց: Անձրևներից և ձնհալից հետո ջրի մակարդակը բարձրանում է մինչև 7 սմ: Գիշերները ջուրը սառչում էր՝ ձևավորելով լողացող սառույցներ, իսկ հետո քամիները (15 կմ ժամ) քշում էին և՛ սառույցները, և՛ քարերը: Քարերի շարժման հետքերը երևացին ավելի ուշ, երբ լիճը ամբողջությամբ չորացավ:

Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել