Վաղուց եմ ասել, որ քաղաքի հանրային տարածքները փոխանակ զարգանան, քիչ-քիչ պակասում են:

Ի՞նչ իրավունքով են տարբեր գործարարներ բոլոր հանրային սեփականություն հանդիսացող տարածքների վրա շարում էրեխեքի համար գայթակղության աղբյուրներ՝ զիբիլ վճարովի ավտոմատներ կամ ոչ զիբիլ բարձրորակ խաղահրապարակներ, բայց ահավոր թանկ: Ինչո՞ւ պետք է ես ու մնացած ծնողները քաղաքի այգիներից խուսափենք, արդեն հնարավոր չէ Պոպլավոկի մոտ զբոսնել, Օպերայում եւ այլուր: Ու հանկարծ ուրիշ քաղաքների օրինակ չբերեք, չկա տենց բան, դրեք մի տեղ սարքեք վճարովի Դիսնեյլենդ, միայն ուրախ կլինեմ, բայց բոլոր մանր եւ խոշոր հասարակական վայրերը դարձրել եք սեմըշկի թաս:

Հարց քաղաքապետարանին. ո՞վ ա թույլ տվել, որ իմ ու մնացած երեւանցիներին պատկանող հանրային կանաչ տարածքը Ֆրանսիայի հրապարակի մոտ (Սանտա-Ֆե) տրվի ինչ-որ մեկին, որը կտեղադրի խաղահրապարակ՝ վճարովի ու շատ թանկ: Ընդ որում, եթե իրոք կար քաղաքաշինական պատճառ դա անելու (խիստ կասկածելի), ապա ի՞նչ մրցույթի արդյունքում է տրվել Սանթա-Ֆեին (ասում են, Խաչատրյանների տոհմին պատկանող, պարզեք), նույնը կարելի է ասել Պոպլավոկի պուրակի մասին, ո՞վ է որոշել Լունապարկ սարքել, ինչո՞ւ է տրվել կոնկրետ մեկին:
Էլ չեմ ասում նույն Օպերայի՝ Ազատության հրապարակում համառորեն բուսնող գեղական փչովի զիբիլը, հաստատ քաղաքապետարանից մեկի բարեկամինն է: Ով կասկածում ա, թող փորձի մի բան տեղադրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել