Գոռ Վարդանյանի որդուն՝ Անրի Վարդանյանին, հայ հեռուստադիտողը ճանաչում է մի շարք հեռուստաֆիլմերից, որտեղ տղան նկարահանվել է հոր՝ ռեժիսոր և դերասան Գոռ Վարդանյանի հետ: Կապուտաչյա ու գանգրահեր փոքրիկը հատկապես հիշվեց Արցախյան պատերազմի մասին «Ճակատագիր» ֆիլմից, որտեղ նա մարմնավորում էր գլխավոր հերոսի որդուն, ով դառնում է ստոր ու դաժան թշնամու անմեղ զոհը:

Ֆիլմի նկարահանումներից անցել է 12 տարի, և այս ընթացքում Անրին մեծացել ու արդեն մասնագիտություն է ձեռք բերել: Ինչպես գիտենք, Գոռ Վարդանյանը վաղուց մշտական բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, ուստի նրա երեխաներն էլ իրենց ապագան կառուցում են հենց այդ երկրում: Սակայն ապրելով Հոլիվուդում՝ Գոռի որդին ոչ թե բռնեց հոր ճանապարհն ու կինեմատոգրաֆիայի մեջ մասնագիտություն փնտրեց, այլ դարձավ հասարակական կարգի պահապան, այն է՝ ոստիկան: Ինչպես երևում է լուսանկարներից, Անրին ապագա շերիֆ է, ու չի բացառվում, որ Կալիֆոռնիայում բնակվող մեր կարգազանց հայերից մեկին էլ մի գեղեցիկ օր հենց Անրին բերման ենթարկի, տուգանի կամ ձերբակալի)):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել