#Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ նոր դավադրություն է նախապատրաստվում: Ամենայն հավանականությամբ, մոտ ապագայում #Սիրիայի՝ ընդդիմադիրների կողմից վերահսկվող շրջաններից մեկում տեղի կունենա քիմիական հարված կամ դրա բեմականացում, ինչը միջազգային հանրությանը (Արևմուտքին) կդրդի մեղավորին (բնականաբար, սիրիական իշխանություններին) պատժելու թիրախավորված գործողությունների իրականացման:

Համենայն դեպս, դեռևս նախորդ շաբաթվա ընթացքում Վաշինգտոնի կողմից նման «պատվեր» արդեն իսկ հնչել է. ամերիկյան պաշտոնական շրջանակները հայտարարել են Սիրիայում իշխանությունների կողմից նոր քիմիական հարված նախապատրաստելու վերաբերյալ հետախուզական տվյալներ ստանալու մասին: Իսկ այնքա՜ն սպասված «պատվերը» որսացել են ընդդիմադիր ծայրահեղական որոշ խմբավորումներ, որոնք Իդլիբի նահանգում նախապատրաստում են, հավանաբար, զարին գազի կիրառմամբ հերթական քիմիական գրոհը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել