Հայաստանի ավտոճանապարհների վրա մի քանի անգամ ավելի շատ ողբերգական զոհեր ենք ունենում ավտովթարների պատճառով մեկ տարվա կտրվածքով, քան սահմանում մի քանի տարին միասին վերցրած: Սրա մասին լուրջ մտածել է պետք: Ես կարող եմ մատնանշել ավտովթարների մի քանի պատճառներ:

1. Հայաստան ներկրված հին և մաշված ավտոմեքենաներ:

2. Հայաստանի անբարեկարգ ասֆալտածածկ ճանապարհներ: Կարող է ճանապարհն ասֆալտապատված լինի, սակայն անորակ փոսալցման պատճառով առաջանա վթարային իրավիճակ:

3. Խորհրդային արտադրության բեռնատարների հետևի լույսերի իսպառ բացակայություն կամ այնպիսի թույլ վառվելը, որ եղած-չեղած մեկ հաշիվ է:

4. Ճանապարհային նշանների գոնե կարևոր ու վտանգավոր հատվածներում իսպառ բացակայելը, իսկ առկայության դեպքում՝ ոչ ճիշտ տեղում լինելը: Ենթադրենք՝ կտրուկ շրջադարձ է, իսկ նշանը դրված է մոտ 20-30մ հեռավորության, իսկ որոշ դեպքերում՝ հենց շրջադարձը սկսվող հատվածում: 
Արագության գերազանցման գործոնը այստեղ էական նշանակություն չունի, քանի որ դու մայրուղու վրա չես կարող քշել 60-70 արագության, պետք է քշես մինչև սահմանված արագությունը, իսկ եթե քշես, ասենք, 90+10կմ/ժ արագությամբ, ապա չի բացառվում, որ վերոնշյալների պատճառով հայտնվես վթարային իրավիճակում...
Միայն անցած երկու օրը զոհվեցին 2, 16, 25, 28,35, 52 և այլն տարիքի մարդիկ, իսկ բազմաթիվ վիրավորների մասին լռում եմ, որ արդեն հաշմանդամ են... ՀՀ կառավարությունը մտածելու տեղ ունի այստեղ, և որոշակի նորմատիվներ ներմուծելու և դրանք կատարելու խնդիր կա: Բարի երթ, հարգելի վարորդներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել