Իսպանական Marca-ն «Ռեալ Մադրիդի» պատմությունից 10 հետաքրքիր փաստ է ընտրել։ Դրանք նվիրված են Արքայական ակումբի 115-րդ տարեդարձին, որը հիմնվել է 1902 թվականի մարտի 6-ին։ Այդ օրը սկսվեց Լոս-բլանկոսի պատմությունը, որը 32 անգամ դարձել է Իսպանիայի առաջնության չեմպիոն և 11 անգամ հաղթել է եվրագավաթներում։ 115 տարվա ընթացքում թիմը նվաճել է 110 տիտղոս։

  1. «Ռեալը» անցկացրել է 3914 հանդիպում, որոնցում հաղթել է 2305 անգամ, ոչ ոքի խաղացել՝ 757 անգամ և պարտվել՝ 852 անգամ։ Այս ընթացքում թիմը խփել է 8442 գոլ և բաց է թողել 4461-ը։
  2. «Ռեալի» ամենաերկար անպարտելի շարքը սկսվել է մարզչական ղեկին Զինեդին Զիդանի հայտնվելուց հետո։ Հետագայում Սերուցքայինները չպարտվեցին 40 խաղ։
  3. «Ռեալի» ամենաերկար հաղթական շարքը 22 խաղ է։ Այս ռեկորդը սահմանվել է 2014-2015 մրցաշրջանում՝ իտալացի Կառլո Անչելոտիի ղեկավարությամբ։
  4. «Ռեալի» կազմում գոնե մեկ գոլ խփել է 392 խաղացող։ Ամենահաջողակը մադրիդցիների և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է։ Նրա հաշվին գրանցված է 392 գոլ։
  5. 729 ֆուտբոլիստ նվազագույնը մեկ րոպե խաղացել են թիմի պաշտոնական հանդիպումներում։ «Ռեալում» ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Ռաուլ Գոնսալեսը։ Նա ակումբի մարզաշապիկը հագավ 741-րդ խաղում։ Օտարերկրացիներից ամենաերկարակյացը բրազիլացի Ռոբերտո Կառլոսն է՝ 527 հանդիպում։
  6. 115-ամյա պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը գրանցվել է Իսպանիայի գավաթի «Բարսելոնայի» հետ խաղում՝ 1942-1943 մրցաշրջանում։ Մադրիդցիներն այն շահել են 11-1 հաշվով։
  7. Այն հանդիպումների ամենաերկար շարքը, որտեղ «Ռեալը» գոլ է խփել մրցակցին, կազմում է 46 խաղ… և այն շարունակվում է։
  8. «Ռեալը» հանդես է եկել 237 տարբեր թիմերի հետ։ Ամենահաճախը ելույթ է ունեցել «Բարսելոնայի» հետ՝ 233 անգամ։ Բիլբաոյի «Ատլետիկի» հետ մադրիդցիները խաղացել են 112 անգամ։
  9. Տարբեր ժամանակներ թիմը ղեկավարել է 46 մարզիչ։ Թիմի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրել է Միգել Մունյոսը՝ 602։
  10. Տարբեր ժամանակներ «Ռեալը» գլխավորել է 18 նախագահ։ Ամենահաջողակը համարվում է գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը։ Նրա ղեկավարությամբ «Ռեալը» նվաճել է 32 տիտղոս։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել