Հետևեք «մեկ վուլգար իրի» կանոնին` աչքի պետք է զարնի հագուստի ընդամենը մեկ պարագա՝ կա՛մ կարճ կիսաշրջազգեստ, կա՛մ խորը դեկոլտե:

Կիրակի ժամանակ հատկացրեք, որպեսզի պլանավորեք, թե ինչ եք հագնելու ողջ շաբաթվա ընթացքում: Ձգտեք այնպես անել, որ առավոտյան ժամեր չծախսեք մտածելու վրա, թե ինչ հագնել:

Էլեգանտ տեսք ունենալու համար միշտ մաքուր պահեք մազերն ու եղունգները: Խնամված կինն անգամ հասարակ սև պիջակով թագուհու տեսք ունի:

Դիմահարդարումը պետք է համաչափ լինի. եթե ընդգծում եք աչքերը, ապա վառ շրթներկ մի քսեք, իսկ եթե վառ կարմիր շրթներկ եք քսել, ապա խուսափեք աչքերն ընդգծելուց:

Մարդկանց հանդեպ ուշադիր վերաբերմունքն էլեգանտության էությունն է, ուստի պետք է միշտ տեղին հագնվել: Սեքսուալ և վուլգար հագուստն ուրիշի միջոցառմանը անկրթություն է:

Չի կարելի չափազանց շատ օծանելիք օգտագործել: Թեթևակի զգացվող բույրն այն է, ինչ պետք է:

Եթե հասարակ հագուստ եք կրում, ապա շեշտը դրեք վառ աքսեսուարների և կոշիկների վրա:

Հետևեք ձեր շարժուձևին. մարդկանց հետ բարձր տոնով խոսելն ընդհանրապես էլեգանտ չէ:

Իմացեք, թե կոնկրետ ինչն է ձեզ սազում: Եթե թմբլիկ արտաքին ունեք, կիպ հագուստ մի կրեք, ավելի լավ է ընտրել այնպիսի հագուստ, որը կընդգծի ձեր գրավիչ մարմինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել