Ու եթե գնդապետ Վանոյանի որդին մտնի դատարան ու Ծռերին գյուլլի, նրան դժվար բան ասող լինի։ Ով էլ բան ասի, տեղում կմարգինալացվի հասարակության լայն շերտերի կողմից: Այս սարսափելի իրականության վրա են խաղադրույք արել Ծռերի հովանավորները: Քաջ գիտակցելով հայոց ցեղերի թերզարգացվածությունը՝ նրանք «око за око» սոուսով են ամեն ինչ մատուցում: Հեսա Ծռերը սաղին կգյուլլեն, ու հետո կսկսենք մաքուր էջից: Տաքսիստները էլ չեն խաբի, բանվորները էլ չեն գողանա, գյուղացին էլ ծույլ չի լինի...

Ասում ես՝ ահաբեկչություն է դա, լավագույն դեպքում հակաճառում են անմեղության կանխավարկածով՝ մոռանալով, որ անմեղության կանխավարկածը բոլորին է վերաբերում, այդ թվում նաև՝ այն ահեղ «ռեժիմին», որի դեմ նրանք պայքարում են: Եթե առանց դատավճռի չի կարելի մարդուն ահաբեկիչ համարել, ուրեմն՝ առանց դատավճռի չի կարելի նաև մարդուն կաշառակեր համարել ու առավել ևս՝ գյուլլել:

Հ.Գ. Էս մեր բազմաչարչար «ազգը» ասում ա՝ սրանց հարցը մենակ գյուլլելով ա պետք լուծել, ես էլ ասում եմ՝ էս ազգի հարցն ա մենակ գյուլլելով լուծվելու: Ըստ էության՝ նույն բանն ենք ասում... բայց իմ ասածը ավելի մարդասիրական է, քանի որ չի ճանաչում սոցիալական դասակարգում կամ կուսակցական պատկանելիություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել