«Հունիսի 29-ին ՀՀ կառավա­րությունը որոշել է ստեղծել Հայաստանի զբոսաշրջու­թյան զարգացման հիմնադրամ: Կառավարության որոշման հիմ­նավորման համաձայն, նոր հիմ­նադրամը ստեղծվում է զբոսաշրջության բնագավառում մարքեթինգային պետական քաղաքականության առավել արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով:
 
Նաև նշված է, որ Հայաստանի զարգացման հիմ­նադրամի հոգաբարձուների խոր­հուրդը 2017 թվականի հունիսի 13-ին որոշել է չզբաղվել զբո­սաշրջությամբ: Թե կառավարու­թյան, թե Հայաստանի զարգաց­ման հիմնադրամի հոգաբարձունե­րի խորհրդի ղեկավարը Կարեն Կարապետյանն է: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ունի 14 անդամ, որից յոթը՝ նախարար և նախագահի ներկայացուցիչ:
 
Հիմնադրամում հարց լուծողը ՀՀ կառավարությունն է: Պակաս հետաքրքիր չէ այլ փաստ, հունիսի 22-ին՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի «զբոսաշրջային հրաժարականից» մեկ շաբաթ անց, Ազ­գային ժողովն ընդունել է ՀՀ կառավարության «2017-2022 թվա­կանների երկրի կայուն զարգացու­մը երաշխավորող գործունեության ծրագիրը», որտեղ զբոսաշրջու­թյանը անդրադարձ կա, բայց խոսք չկա Հայաստանի զբոսաշր­ջության զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին: Անցած տարի սեպտեմբերին վարչապետ դար­ձած Կարեն Կարապետյանը սկ­սեց խոշորացում-օպտիմալացում- կրճատումներով: Ծրագրերի իրա­կանացման գրասենյակներ՝ ԾԻԳ ու պետական ոչ առևտրային կազմակերպություններ՝ ՊՈԱԿ, մի­ավորվեցին:
 
Օրինակ՝ 2016-ի հոկ­տեմբերին Կարեն Կարապետյանը քաղաքաշինության կոմիտեի ՊՈԱԿ-ների կրճատման մասին խոսե­լիս ասաց. «Տնօրեն ու բոլոր էդ ատրիբուտիկան մաքրում ենք: Կտրուկ նվազեցում է պետք ծախ­սերի»: Իսկ 2017-ի մայիսին խո­սելով քաղաքային դպրոցների օպտիմալացման մասին՝ ասաց. «Անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխում­ներ թե հանրակրթական, թե մի­ջին մասնագիտական, թե բուհական համակարգերում»:   
 
Անցած մեկ տարում Կարեն Կարապետյա­նը տարբեր առիթներով հայտա­րարել է. «Ակնկալում ենք կտրուկ, դմփոց ռեֆորմ»: Եվ ահա, սրանից հետո Կարեն Կարապետյանը, պատկերավոր ասած, «դեմփինգային» (չշփոթել դմփոցի հետ- խմբ.) քաղաքականություն է վա­րում: Դեմփինգը (անգլերեն` dump­ing) տնտեսական-շուկայական քայլ է: Շուկայում ապրանքը վա­ճառում ես շատ ցածր գնով, շու­կայից դուրս մղում նույն ապրան­քից վաճառող այլ ընկերությունների, գրավում շուկան, հետո քիչ- քիչ բարձրացնում գինը: Սա այն­քան ազնիվ քայլ չէ, ու կան երկրներ, որտեղ հակադեմփինգային տուրքեր են սահմանված:
 
Անցած մեկ տարում Կարեն Կարա­պետյանը կրճատեց իրենից առաջ՝ առանց իրեն ստեղծված ՊՈԱԿ- ներն ու ԾԻԳ-երը, բոլորին դուրս
 
մղեց «շուկայից» ու հիմա իր սր­տով կառույցներ է ստեղծում՝ իր ուզած «գինը» սահմանում: «Տնօ­րեն ու բոլոր էդ ատրիբուտիկան մաքրելու, ծախսերը կտրուկ նվա­զեցնելու» կողմնակից կառավարու­թյունը կարող էր Հայաստանի զարգացման հիմնադրամում նոր հաստիք բացել՝ զբոսաշրջության զարգացման ծրագրերի պատաս­խանատու: Կարևորը գործ արվի: Դրա փոխարեն ստեղծվում է նոր հիմ­նադրամ, բոլոր «ատրիբուտիկա- յով»՝ տնօրեն և այլն: Ու սա առն­վազն չի բերվելու ծախսերի կտրուկ կրճատման»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել