«Կառավարությունը մտադիր է հերթական հետողորմյան անել: Քննարկվում է Աշխատանքի պետական տեսչությունը վերա­կանգնելու հարցը, որը գործում էր տարիներ շարունակ որպես առանձին մարմին, ապա՝ 2013-ին, կառավարու­թյան որոշմամբ վերցվեց աշխատանքի և սոցի­ալական հարցերի նախարարությունից, տեղա­փոխվեց առողջապահության նախարարություն՝ միաձուլվելով պետական հիգիենիկ և հակահա­մաճարակային տեսչության հետ: Միաձուլման արդյունքում ձևավորվեց Առողջապահական պե­տական տեսչություն: Ի տարբերություն նախկի­նի, Առողջապահական պետական տեսչությունը շատ չնչին մասով էր մասնակցում աշխատան­քային հարաբերություններում օրինականության հսկողության գործընթացին: Առաջիկայում վերա­կանգնվելիք տեսչությունում գործելու են միայն աշխատանքային պայմանների, անվտանգության նորմերի, կանոնների նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել