«ՀՀ ազգային վիճակագրա­կան ծառայության երեկ հրապարակած պաշտոնա­կան ցուցանիշները, մեղմ ասած, այնքան էլ չեն հա­մապատասխանում տնտե­սական իրավիճակի մա­սին մեր պաշտոնյաների լավատեսական հայտարա­րություններին:
 
Մինչև անցած տարվա 3-րդ եռամսյակ զբաղվածության մա­կարդակը որոշակի աճ է ցուցաբե­րել: Սակայն արդեն չորրորդ եռամս­յակում և այս տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մա­կարդակը տպավորիչ անկում է գրանցել: Թվային առումով պատկերն այսպիսին է: Եթե անցած տարվա առաջին եռամսյակում զբաղվածության մակարդակը կազմել է 48.4 տոկոս, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 47.7 տոկոս: Այսինքն՝ նվազել է 0.7 տոկոսով:
 
Գործազրկության մակարդա­կն այս տարվա առաջին եռամսյա­կում աճել է: Այս տարվա առաջին եռամսյակում գործազրկության մա­կարդակը, ըստ ԱՎԾ-ի, եղել է 19 տո­կոս, իսկ անցած տարվա նույն ժա­մանակահատվածում 18.3 տոկոս:
 
Ներկայացվածը վերաբերում է առաջին եռամսյակին, կիսամյա­կային տվյալները Ազգային վիճա­կագրական ծառայությունը կհրապարակի ավելի ուշ: Բայց ակնհայտ է, որ գործազրկության աճը և զբաղվածության նվազումը չի տե­ղավորվում ներկայացված մակ­րոտնտեսական ցուցանիշների շր­ջանակներում: Ընդ որում, զբաղվա­ծության մակարդակի նվազումը արձանագրվում է այն ժամանակահատվածով, երբ ՀՀ պետեկամուտների կոմիտեի խստացված վարչարարության արդյունքում ստվերային աշխատողների թվի զգալի կրճատում էր արձանագրվել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել