Armenpress-ը գրում է.
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդարձակ հարցազրույց է տվել լիտվական Bernardinai.lt լրատվական կայքին՝ նվիրված ղարաբաղյան հիﬓախնդրին «Արﬔնպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը:

- Պարոն դեսպան, ﬔր մամուլում Հայաստանի վերաբերյալ քաղաքական տեղեկատվությունը շատ հատվածային է և ﬔծամասամբ ղարաբաղյան հակամարտության մասին: Անգամ սկանդալ տեղի ٳնեցավ, երբ ինչ-որ ﬔկը ինտերնետում հրապարակեց երկու լիտվացի դիվանագետների քննարկուﬓերըշն այս թեմայով: Ե՞րբ և ինչպե՞ս կարող է իրավիճակը փոխվել:

- Պատասխան. Լիտվական մամուլը հաճախ ներկայացնում է հայկական մշակույթը և պատմությունը, ինչպես նաև հայ- լիտվական համայնքային կյանքը: Այսպիսով, ես չէի ասի, որ Ադրբեջանի և Արցախի ﬕջև հակապարտությունը քննարկման գլխավոր թեման է Լիտվայում: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են ﬕջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ ներկայացված ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողﬕց: Համանախագահները բազմաթիվ առիթներով ներկայացրել են կարգավորման առաջարկներ: Սկսած 2009թ. Մեծ ութնյակի Լ՛Աքվիլայի գագաթաժողովից առնվազին 5 անգամ համանախագահ երկրների պետության ղեկավարները հայտարարություններ են տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կոնկրետ քայլերի վերաբերյալ: Աﬔն հայտարարությունից հետ հայկական կողմը իր պատրաստակամությունն է հայտնել առաջ մղել հակամարտության կարգավորումը՝ առաջարկված հիմքի վրա: Ադրբեջանը չի ողջունել այդ առաջարկները: Ավելին, արդեն բավականին ժամանակ է, ինչ Ադրբեջանի դիվերսիոն հարձակուﬓերը, Ադրեբեջանի և Արցախի շփման գծում սադրանքները սովորական են դարձել: Անցյալ տարի Ադրբեջանն անգամ իրականացրեց լայնամասշտաբ ագրեսիա Արցածի դեմ: Նախապես պլանավորված բլիցկրիգը ձախողվեց՝ բոլոր կողﬔրից խլելով հարյուրավոր կյանքեր:

- Երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ-ն հայտարարեց երևանյան գրասենյակի փակումը: Մենք գիտենք, որ դա Ղարաբաղի պատճառով է. Բայց ինչո՞ւ հիմա:

- Ինչպես դուք հնարավոր է նկատած լինեք տարբեր ﬕջազգային կազմակերպությունների զեկույցներից և հայտարարություններից, ավտորիտարիզմը Ադրբեջանում խոր արմատներ է գցում: Այստեղ լիտվական մամուլը նույնպես դրա մասին հաճախ գրում է: ԵԱՀԿ աշխատանքն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, կայունության և ժողովրդավարության ամրապնդմանը: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները այդքան էլ ոգևորված չէին իրենց երկրում ԵԱԿՀ գործունեությունից և 2015թ. ընթացքում չերկարացրեցին դրա մանդատը: Ավելին, գրասենյակի կողﬕց իրականացվող մարդասիրական ծրագրին վերաբերող վերապահման քողի տակ Ադրբեջանն օգտագործեց ԵԱԿՀ որոշուﬓերի կայացման գործընթացում կոնսենսուսի սկզբունքը և ԵԱԿՀ երևանյան գրասենյակի գործունեությունը երկարաձգելու՝ բոլոր ﬓացած անդաﬓերի ցանկությանն ի հակառակ, այն կիրառեց վետոի իր իրավունքը ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների կամքին հակառակ: Միջազգային հանրության որոշ անդաﬓեր, նշելով Հայաստանի կառուցողական դիրքորոշուﬓ այս հարցի նկատմամբ, արտահայտեցին իրենց խորն անհամաձայնությունը Բաքվի ապակառուցողական դիրքորոշման վերաբերյալ, որի արդյունքը հանդիսացավ Հարավային Կովկասում ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող գրասնեյակի փակումը: Այն ոչ ﬕ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հետ, քանի որ ԵԱՀԿ երևանյան գրասնեյակը ներգրավված չի եղել հակամարտٳթյանը վերաբերող հարցերի ﬔջ, ﬕ բան, որը հաստատվեց ներառյալ ԵԱՀԿ գերմանական և ավստիրական նախագահٳթյան կողﬕց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել