Բաղադրիչներ
- ալյուր - 2 բաժակ
- ջուր - 180մլ
- աղ - 1/2թ/գդ
- բուսայուղ - 3ճ/գդ
- կանաչի - 300գր (մաղադանոս, սամիթ, համեմ, կանաչ սոխ)
- ձու - 1 հատ
- պանիր - 200-300գր
Պատրաստման եղանակ
- Աղը լուծում ենք 180մլ ջրում, ավելացնում բուսայուղը և խառնում: Ստացված զանգվածը լցնում ենք ալյուրի վրա և պինդ խմոր հունցում:
Թողնում ենք խմորը հանգստանա 25-30 րոպե: - Կանաչիները լվանում ենք, չորացնում, ապա մանր կտրատում:
Պանիրը անցկացնում ենք մանր քերիչով:
Խառնում ենք պանիրը կանաչիի հետ, ապա վրան կոտրում 1 ձուն և խառնում զանգվածը: Կարելի է թեթևակի համեմել աղով՝ ըստ ցանկության: - Խմորը բաժանում ենք 4-6 հավասար մասի, ամեն մեկը գրտնակով առանձին բացում ենք շրջանաձև բարակ շերտով:
Խմորի մի ծայրին լցնում ենք ստացված միջուկից՝ թողնելով ծայրի մասից 1-2սմ ազատ: - Փակում ենք միջուկը խմորի շերտի երկրորդ մասով և լավ ամրացնում ծայրերը:
- Թավան լավ տաքացնում ենք ուժեղ կրակի վրա, ապա իջեցնում կրակը միջինից ցածր աստիճանի և տապակում կարկանդակները 2 կողմից մինչև կարմրավուն երանգի առաջացումը: Կարկանդակների տապակվելու ընթացքում թավայի մեջ բուսայուղ պետք չէ ավելացնել:
- Պատրաստի կարկանդակների վրա դնում ենք 1-ական փոքրիկ կտոր կարագ:
- Տեղադրում ենք կարկանդակները իրար վրա, թողնում այդպես մնան 5-10 րոպե, ապա մատուցում:
Ի դեպ՝ կանաչիով կարկանդակ “Աֆարար”-ը առավել ակտուալ կլինի պատրաստել գարնանը, երբ կանաչին թարմ և դեռ շատ մատղաշ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել