Yerkir.am-ը գրում է.
3 մարդ մահացել և 5 մարդ տուժել են Մոսկվայի շրջանում սկսված ուժող անձրի և քամու պատճառով: Մասնավորապես ցերելը Լարինո գյուղում կայծակը հարվածել է մի խումբ բանվորների: Ուզբեկստանի 42-ամյա քաղաքացին տեղում մահացել է, իսկ նրա ընկերը` Տաջիկստանի 49-ամյա քաղաքացին ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նա մահացել է:

Մոսկվայի շրջանի մեկ այլ մասում կայծակը հարվածել  և սպանել է 33-ամյա տղամարդուն: Մոսկվայի փողոցներից մեկում ծառն ընկել է քաղաքացու վրա` պատճառելով կոտրվածքներ: Տարբեր փողոցներում նման միջադեպեր են կրկնվել, երբ ծառերը ուժեղ քամու պատճառով պոկվել են և ընկել մարդկանց վրա` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Վատ եղանակի պատճառով Մոսկվայի շրջանում շուրջ 4 հազար մարդ առանց հոսանքի են մնացել :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել