Yerkir.am-ը գրում է.
Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Անուբախ Համբարյանն այսօր խորհրդարանում լրագրողներին վստահեցրեց, որ ոստիկանության ծառայողներն ընտրությունների ժամանակ իշխանության օգտին գործողություններ չեն կատարել:

Հարցին` եթե պարզվի, որ կատարել են, կպատժվե՞ն, փոխոստիկանապետն առաջարկեց այդ հարցը գրավոր տարբերակով ներկայացնել:

Անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ վերջին օրերին ոստիկանության գործողությունների իրավաչափ լինելուն` Համբարյանն ասաց, որ ինքը համարում է, որ իրավաչափ են եղել կատարված գործողությունները: «Ոստիկանության բոլոր գործողությունները համաչափ եւ իրավաչափ են»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, որ դատարանի նկուղում Արայիկ Խանդոյանին ծեծել են, պատասխանեց. «Նմանատիպ բան չի եղել»:

Արձագանքելով փաստաբան Ինեսսա Պետրոսյանի այն հայտարարությանը, որ 50 ոստիկանով ծեծի են ենթարկել Մխիթար Ավետիսյանին, Անուբախ Համբարյանն ասաց. «Կատարվում է ծառայողական քննություն, ծառայողական քննություն է նշանակված: Մենք ասում ենք՝ կա նմանատիպ ահազանգ, նախաքննությունը կպարզի»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել