Newmag.am-ը գրում է.

Իտալիան առաջին բանը չէ, որ գալիս է մտքիդ, երբ լսում ես ոսկու տենդ արտահայտությունը:  Սակայն հազարամյակներ շարունակ ոսկեհաններին գրավել է իտալական Կլոնդայկ անվանումը ստացած հյուսիսային Պիեմոնտ շրջանը: Աշխարհի տարբեր ծայրերից ոսկեհանները հավաքվել էին այստեղ Իտալիայի ոսկեհանության մրցաշարին մասնակցելու համար: Մասնակիցները կիզիչ արևի տակ, ծնկաչոք պղտոր ջրի ավազն ու մանրախիճն էին տարուբերում հարթ սկուտեղի վրա ոսկու մի բիծ գտնելու համար:

Մարլայզ Լուեդին և նրա ամուսինը՝ Վիլին շվեցարացի վետերան ոսկեհաններ են։ Իտալիա Էլվա գետում ոստիկ են փնտրում, նրանց կողքին բրիտանացի նորեկ ոսկեհան Ջեյմս Լինետն է։

Արտուրո Ռամելա, Biella Goldpanning Association –ի  հիմնադիր, մրցաշարի կազմակերպիչ․ «Մարդիկ կարծում են, թե կարելի է գալ ու ոսկի գտնել այնպես, ինչպես օրինակ գումար կստանան բանկոմատից: Բայց Իտալիայում գտնված անմշակ ոսկու մեծ մասը հացի փշուրների չափ են: Հնարավոր չէ ապրել միայն այստեղ վաստակած գումարով, այդ պատճառով աշխատում ենք հիասթափեցնել մարդկանց: Թոշակառուներ կան, որ ամեն օր  գալիս են ու օրվա գտածոն, մի երկու բիծ կամ փշուր ոսկին, նրանց համար ինչ-որ բան նշանակում է, բայց այս ամենը չի կարող փոխարինել աշխատավարձը, ոչ Իտալիայում»:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել