««Համախմբում» կուսակցությունում սպա­սողական վիճակ է, Վարդան Օսկանյանն առայժմ ծրագրեր չունի կամ կուսակից­ներին չի ասում: Մտերիմներին ասել է, որ առայժմ կզբաղվի դասախոսություններով, սպասում է 2018թ.՝ տեսնի, թե ինչ զարգա­ցումներ են լինում: Իսկ «Համախմբման» ապագայի հարցում թերևս հստակություն կլինի աշնանը: Կուսակցության անդամ­ներն էլ խորը ապատիայի մեջ են: «Հա­մախմբման» կորիզը՝ ԲՀԿ-ից անջատված պատգամավորները, եթե ՕՐՕ դաշինքը չլիներ, կհանգրվանեին Գագիկ Ծառուկյանի հարկի տակ և կանցնեին ԱԺ: Հիմա ցա­քուցրիվ վիճակում են. Էլինար Վարդանյա­նը մարդու իրավունքների հիմունքներ է դասավանդում Հյուսիսային համալսարանում, դեռ պատգամավորական շրջանից: Մեր տեղեկություններով՝ վերջերս վերա­կանգնել է փաստաբանական լիցենզիան և, հավանաբար, սեպտեմբերից գործեր կվերցնի: Ստեփան Մարգարյանը, Հայկ Խաչատրյանը, Վահե Հովհաննիսյանն առայժմ հանգստանում են: Հայկ Խաչատր­յանը պարբերաբար մեկնում է ԱՄՆ և վե­րադառնում: Օրերս մեր թղթակիցը զանգահարել էր նրան՝ տեղեկանալու առաջի­կա պլանների մասին, սակայն նա, լսելով, որ զանգահարողը լրագրող է, անմիջապես անջատել էր հեռախոսը: Էլինար Վար­դանյանը ևս, որ ժամանակին լրագրող­ների համար ամենամատչելի անձանցից էր, ընտրություններից հետո ասում է՝ ես պատրաստ չեմ հարցազրույց տալու»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել