«Սասնա ծռեր» զինված խմբավորման գործով նշանակված դատական նիստերը փոթորկել են ոչ միայն դատական, ոստիկանական, փաստաբանական, դատախազական համակարգը, այլև քրեակատարողական հիմնարկների ու դատապարտյալների առօրյան: «Ժողովուրդ» թերթին հայտնի դարձավ, որ մի շարք գործերով կալանավորված անձինք, որոնց դատաքննությունը նշանակված է այն օրը, երբ պետք է տեղի ունենա «Սասնա ծռերի» կամ ժիրայր Սէֆիլյանի ու նրա ընկերների գործով դատաքննությունը, ուղղակի տապալվում են: Ինչո՞ւ, որովհետև հրահանգված է այդ օրերին որևէ կալանավայրից որևէ ազատազրկվածի դուրս չհանել: Ողջ ուժերը կենտրոնացված են «Ծռերի» վրա: Օրինակ՝ հունիսի 21-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհա­նուր իրավասության դատարանում՝ դատարանի նախագահ Դավիթ Բալայանի նախագահությամբ, պետք է կա­յանար Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի նախկին ավագ տեսուչ Գևորգ Բրուտյանի մասով հարուցված քրեական գործով դատական նիստը: Սակայն դատական նիստը չի կայացել, քանի որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից կալանավորին չեն բերել դատարան»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել